Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Պրիվոլնոյե

Մակերես` 55,11կմ2

Բնակչություն` 1048

Տնային տնտեսությունների թիվը` 376:
Գյուղ Տաշիրի տարածաշրջանում, Տաշիր քաղաքից 17կմ հարավ-արևելք, մարզկենտրոնից գտնվում է 52կմ հեռավորության վրա: Գյուղը հիմնադրվել է 1850թ.: Հիմնական բնակչությունը եղել են ռուսներ, որոնք տեղափոխվել էին ցարական Ռուսաստանի տարբեր մարզերից: Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1585մ բարձրության վրա: Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով: Հաճախակի են չորային երաշտի տարիները:
Գյուղատնտեսական նշանակության հողերը` 4621,8 հա, որից` 1071,6 հա վարելահող, 11հա այգի, 1480,11հա խոտհարք, 1945,7 հա արոտ:
Բնակչությունը հիմնականում զբաղվում է ցորենի, գարու, հաճարի, կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարա-բոստանային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ:
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, բուժկետ, փոստի բաժանմունք: Համայնքում գործում է Երևանի կաթի գործարանի կաթի ընդունման կետը: Գյուղի ռուսական եկեղեցին կառուցվել է 1875թ.:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են գյուղատնտեսական մթերքների իրացումը, միջհամայնքային և գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
Համայնքը սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-21 15:59:42