Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Պաղաղբյուր

Մակերես` 13,02կմ2

Բնակչություն` 153

Տնային տնտեսությունների թիվը` 40: Գյուղ Տաշիրի տարածաշրջանում, Տաշիր քաղաքից 20կմ հյուսիս-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 72կմ հեռավորության վրա: Նախկինում Սոյուղբուլաղ գյուղը հիմնադրվել է 1870թ. , վերաբնակեցվել է 1989թ-ին հայերի կողմից:
Պաղաղբյուր է վերանվանվել 1991 թվականին: Բարձրությունը ծովի մակարդակից 1750 մետր: Կլիման բարեխառն լեռնային է, տևական , ցուրտ ձմեռներով: Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը` 600-700մմ: Հաճախակի են ուժեղ փոթորիկները և քամիները:
Գյուղատնտեսական նշանակության հողերը` 1193,3 հա, որից` 20,5 հա վարելահող, 650,9 հա խոտհարք, 503,3 հա արոտ: Գյուղի մասնագիտացման ուղղությունը անասնապահությունն է: Գյուղն ունի սառնորակ աղբյուրներ:
Համայնքն ունի հիմնական դպրոց,մշակույթի տուն,բուժկետ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են խմելու ջրագծի ներքին ցանցի կառուցումը, գազաֆիկացումը, գյուղատնտեսական մթերքների իրացումը, միջհամայնքային և գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը :
Համայնքը սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-23 15:01:11