Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Նորաշեն

Մակերես` 14,13կմ2

Բնակչություն` 1157

Տնային տնտեսությունների թիվը` 350: Գյուղ Տաշիրի տարածաշրջանում, Տաշիր քաղաքից 10 կմ հյուսիս-արևւելք, մարզկենտրոնից գտնվում է 62 կմ հեռավորության վրա: Գյուղի բնակիչների նախնիները եկել են Կարսից, Մուշից` 1860-ական թվականներին: Բարձրությունը ծովի մակարդակից 1575 մետր: Կլիման բարեխառն է, ձմեռը երկարատև ու ցրտաշունչ, ամառը զով: Հաճախ են երկարատև անձրեւները եւ կարկտահարությունը:Գյուղատնտեսական նշանակության հողերը` 1157,2 հա, որից` 738,5 հա վարելահող, 138,5հա խոտհարք, 236,6 հա արոտ:
Ունի միջնակարգ միջնակարգ դպրոց, վթարային վիճակում գտնվող մշակույթի տուն, փոստի բաժանմունք:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են խմելու ջրագծերի ներքին ցանցի վերանորոգումը, մշակույթի տան հիմնանորոգումը, մանկապարտեզի հիմնանորոգումը, գյուղատնտեսական մթերքների իրացումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
Համայնքը սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-18 12:22:17