Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Նեղոց

Մակերես` 4.22 կմ2

Բնակչություն` 336

Գյուղում ապրում են 302 բնակիչ, որից 152 տղամարդիկ և 150-ը` կանայք:
Լոռու մարզի /նախկին Թումանյանի շրջանի/ Նեղոց գյուղը պատմական արձանագրություներում հիշատակվում է դեռևս 16-17-րդ դարերում: Այն ավելի հին է, քան ենթադրվում է, որը վկայում են գյուղի շրջակայքում գտնվող խաչքարերը:Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 650մ բարձրության վրա: Գյուղի կլիման ձմռանը մեղմացուրտ է, իսկ ամռանը` շոգ: Հաճախակի են չորային երաշտի տարիները, որից շատ են տուժում գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվող գյուղացիները: Գյուղը հարուստ է անտառներով, վայրի բերքատու ծառերով և բնական աղբյուրներով:Ներկայիս Նեղոցի նախնիները եղել են Հաղբատից`170-180 տարի առաջ:Գյուղի շրջակայքում կան 50-ից ավելի խաչքարեր:
1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են 40 զինվորներ, որից 17-ը զոհվել են:1976թ. գյուղի կենտրոնում կառուցվել է Հայրենանական Մեծ պատերազմում զոհվածների հուշաքարը:2006թ. նույն տարածքում Արտաշես, Արմեն և Վահան Բեգջանյանների հովանավորությամբ կառուցվել է Սուրբ Գայանե մատուռը:Գյուղը նախկին շրջկենտրոնից` Ալավերդուց, գտնվում է 14կմ և մազկենտրոնից` Վանաձորից, 66կմ հեռավորության վրա: Գյուղն ունի հիմնական դպրոց 1 մասնաշենքով, որտեղ սովորում է 32 աշակերտ: Դպրոցի շենքը գտնվում է բարեկարգ վիճակում: Համայնքը չունի մշակույթի կենտրոն և գրադարան, որը խորհրդային տարիներին նորը կառուցելու նպատակով քանդվեց կառավարության կողմից: Սակայն մինչ օրս համայնքը չունի մշակույթի պալատ կամ համայնքային կենտրոնի շենք: Համայնքում առկա են 75 սեփական առանձնատուն: Կան կիսակառույց տներ, որոնք բնակչության սոցիալ-տնտեսական վատ վիճակի պատճառով չեն վերանորոգվում: Համայնքը չունի բուժկետ: Ախթալայի առողջապահական կենտրոն ՓԲԸ-ի կողմից նշանակված բուժքույրը բնաչությանն սպասարկում է տնային պայմաններում: Համայնքը գտնվում է Հայջրմուղկոյուղի ՓԲԸ հյուսիս-արևելյան մասնաճյուղի մոտ և ջրամատակարարումը իրականացվում է գրաֆիկով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-23 15:01:11