Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Միխայելովկա

Մակերես` 20.944կմ2

Բնակչություն` 661

Տնային տնտեսությունների թիվը` 232:
Գյուղ Տաշիրի տարածաշրջանում, Տաշիր քաղաքից 7կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից գտնվում է 59 կմ հեռավորության վրա:
Գյուղը հիմնադրվել է1870-ական թվականներին : Սկզբնական բնակիչները եղել են մոլոկանները: 1953թ.-ից այստեղ բնակվել են ադրբեջանցիները, 1988թ-ից հետո` ադրբեջանաբնակ հայ փախստականները և շրջակա գյուղերի վերաբնակիչները:
Բարձրությունը ծովի մակարդակից 1520 մետր: Կլիման բարեխառն է, ձմեռը երկարատև ու ցրտաշունչ, ամառը զով: Հաճախ են երկարատև անձրևները և կարկտահարությունը:
Գյուղատնտեսական նշանակության հողերը` 1820,4 հա, որից` 1052,2 հա վարելահող, 441,5հա խոտհարք, 270,8 հա արոտ:
Ոռոգման ջուր չունենալու պատճառով համայնքը դժվարանում է կազմակերպել գյուղ. մթերքների արտադրությունը: Հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, առվույտի, կարտոֆիլի, կաղամբի եւ այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ:
Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու, մեղր: Երաշտի տարիներին անասնապահության բնագավառում առաջանում են դժվարություններ` խոտի եւ խտացված կերի անբավարարվածության պատճառով դժվարանում է անասունների մսուրային շրջանի կազմակերպումը:
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, բուժկետ, կապի հանգույց: Անմխիթար վիճակում է համայնքի խմելու ջրի ներքին ցանցը, որն անհապաղ վերանորոգման կարիք ունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցի մի մասնաշենքի հիմնանորոգումը, խմելու ջրագծերի ներքին ցանցի վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքների իրացումը, միջհամայնքային և գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-18 12:22:17