Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Մեղվահովիտ

Բնակչություն` 167

Տնային տնտեսությունների թիվը` 48:
Համայնքի կազմում են ընդգրկված են Մեղվահովիտ (նախկինում ` Ղարաղալա) ևւ Նորամուտ (նախկինում ` Ղարաիսա) գյուղերը:
Մեղվահովիտ գյուղը գտնվում է Տաշիրի տարածաշրջանում, Տաշիր քաղաքից 11 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից 63 կմ հեռավորության վրա:
Մեղվահովիտ գյուղը հիմնադրվել է 1896 թվականին, վերաբնակեցվել է 1989թ. Ադրբեջանից բռնագաղթված փախստականների, շրջակա գյուղերի և Ջավախքի վերաբնակիչների կողմից:
Գյուղում և շրջակայքում պահպանվել են ամրոց(միջնադար), գյուղատեղիներ, մատուռ, դամբարաններ(մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակ), քարայր, կամուրջ, ջրաղացներ, գերեզմանոցներ:
Բարձրությունը ծովի մակարդակից 1670 մետր: Կլիման բարեխառն է, ձմեռը երկարատև ու ցրտաշունչ, ամառը` զով: Հաճախակի են քամիները, կարկտախառն անձրևները: Գյուղատնտեսական նշանակության հողերը` 1227 հա, որից` 478,4 հա խոտհարք, 674,1 հա արոտ: Հիմնականում զբաղվում են անասնապահությամբ:
Համայնքի ալպիական արոտավայրերից ստացված կաթը հրաշալի հումք է հոլանդական, շվեյցարական և <<Լոռի>> պանիրների համար:
Գյուղի հյուսիսում «Հովդարա» սարն է, որը հայտնի է իր խմելու ընտիր ջրի պաշարներով:
Համայնքն ունի մշակույթի տուն,բուժկետ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են խմելու ջրի ջրագծի կառուցումը, գազաֆիկացումը, գյուղատնտեսական մթերքների իրացումը, միջհամայնքային ևւ գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-18 12:22:17