Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ճոճկան

Մակերես` 21.25 կմ2

Բնակչություն` 2138

Ըստ Ղազար Փարպեցու, Ճոճկան գյուղը հիմնվել է IV դարում Ռոջիկ իշխանի կողմից: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 700-750 մ բարձրության վրա:
Կլիման ձմռանը մեղմ է, ամռանը շոգ, չորային: Հաճախակի են դարձել կարկտահարությունը, երաշտը, որից խիստ տուժում են գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիները: Գյուղում ապրում են 2034 բնակիչներ: Համայնքում կա 408 առանձնատուն`
36180 քմ տարածքով։
Գյուղն ունի մեկ միջնակարգ դպրոց: Դպրոցում սովորում են 380 աշակերտներ: Համայնքն ունի մեկ մշակույթի տուն: Գործող գրադարանն ունի 7512 անուն գիրք եւ տեղավորված է մշակույթի պալատում: Գյուղում գործում է մեկ բուժ. ամբուլատորիա, որը կառուցվել է 2000թ.,
ապահովված է բուժ. սարքավորումներով:
1960-90թթ գյուղում արտադրվել եւ մթերվել է տարեկան մինչեւ 3 000 տոննա պտու, 300 տ խաղող եւ 1 000 տ բանջարեղեն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-29 11:23:57