Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ձորամուտ

Մակերես` 729,8հակմ2

Բնակչություն` 296

Տնային տնտեսությունների թիվը` 93:
Համայնքի կազմում են ընդգրկված են Ձորամուտ (նախկինում ` Էվլու) և Գոգավան (նախկինում ` Դեմուրչիլար) գյուղերը:
Ձորամուտ գյուղը գտնվում է Տաշիրի տարածաշրջանում, Տաշիր քաղաքից 10 կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից 62 կմ հեռավորության վրա:
Ձորամուտ գյուղը հիմնադրվել է 1896 թվականին, վերաբնակեցվել է 1989թ. Ադրբեջանից բռնագաղթված փախստականների և Ջավախքից վերաբնակեցվածների կողմից:
Բարձրությունը ծովի մակարդակից 1590 մետր: Կլիման բարեխառն է, ձմեռը երկարատև ու ցրտաշունչ, ամառը` զով: Գյուղատնտեսական նշանակության հողերը` 594,4 հա, որից` 248,8 հա վարելահող,157,7 հա խոտհարք, 155,2 հա արոտ:
Հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և դաշտավարությամբ:
Համայնքն ունի դպրոց, մշակույթի տուն,բուժկետ, կապի հանգույց:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են գազաֆիկացումը, գյուղատնտեսական մթերքների իրացումը, միջհամայնքային և գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
Համայնքը սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-16 17:06:18