Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ձյունաշող

Մակերես` 16.94կմ2

Բնակչություն` 153

Տնային տնտեսությունների թիվը` 57: Գյուղ Տաշիրի տարածաշրջանում, Տաշիր քաղաքից 15 կմ հյուսիս-արեւմուտք, մարզկենտրոնից գտնվում է 67 կմ հեռավորության վրա:
Ձյունաշող (նախկինում Կզըլշաֆակ,Ղզըլշաֆակ) գյուղը հիմնադրվել է 1870 թվականին, վերաբնակեցվել է 1989թ. Ադրբեջանից բռնագաղթված հայերի կողմից:
Բարձրությունը ծովի մակարդակից 1580 մետր: Կլիման բարեխառն է, ձմեռը երկարատև ու ցրտաշունչ, ամառը` զով: Գյուղատնտեսական նշանակության հողերը` 1423,3 հա, որից` 426,4 հա վարելահող, 737,2 հա խոտհարք, 236,6 հա արոտ:
Հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու: Համայնքում մասամբ զբաղվում են ցորենի, գարու, կարտոֆիլի և այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ:
Համայնքն ունի դպրոց, մշակույթի տուն,բուժկետ, կապի հանգույց:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցի հիմնանորոգումը, գազաֆիկացումը, խմելու ջրագծերի ներքին ցանցի վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքների իրացումը, միջհամայնքային ևւ գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-18 12:22:17