Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Հովնանաձոր

Մակերես` 8.7կմ2

Բնակչություն` 90

Տնային տնտեսությունների թիվը` 24
Գյուղը գտնվում է Ստեփանավան քաղաքից 15կմ արևելք, Լեջանի արևելյան ստորոտին: Հովնանաձոր (նաեւ Թազագյուղ, Հովանդարա) գյուղն ունի մոտ 2 դարի պատմություն, որի վկայությունն է գյուղի հին ծխամատյաններում նշված մարդկանց ծննդյան թվերը, որոնք ծնվել եւ ապրել են այդ գյուղում, ինչպես նաեւ գյուղի կենտրոնում գտնվող հին գերեզմանների վրա նշված տարեթվերը:
Ենթադրվում է նաև, որ գյուղն ունի ավելի հին պատմություն, քանի որ գյուղի արևելյան կողմում կան գերեզմաններ, որոնք գյուղի ամենատարեցների վկայությամբ եկեղեցականների գերեզմաններ են եւ գտնվում են քիչ ավելի վերև գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ, որի դեռևս մնացած քարերի վրա կան հետաքրքիր նկարներ ու քանդակներ մարդկանց եւ կենդանիների պատկերներով:
Գյուղը գտնվում է ծովի մակերեւույթից 1480մ բարձրության վրա, շրջապատված է բարձր քարաժայռերով, սարադաշտերով, լանջերով ու սառնորակ աղբյուրներով: Մեծ Ական ակունքից բխող ինքնահոս ջուրը ապահովում է գյուղի բնակչությանը խմելու ջրով: Չնայած գյուղի յուրաքանչյուր ծուխը չունի առանձին ջրի ծորակ, բայց գյուղի տարբեր կողմերում կառուցված հին հուշարձան-աղբյուրներից օգտվելով, բնակչությունը չի դժգոհում, քանի որ ցանկացած պահի կարող է օգտվել սարերից եկող մաքուր ու սառնորակ ջրից:
Գյուղի կլիման երկարատեւ ձմռանը ցուրտ է, իսկ կարճատեւ ամռանը՝ ոչ շատ տաք: Հաճախակի են կամ չորային երաշտի տարիները, կամ էլ անձրեւային կարկտահարությունը: Երկու դեպքում էլ տուժում է գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացին: Ոռոգման ջուր չունենալու եւ ցածր կարգի, քարքարոտ հողեր ունենալու պատճառով համայնքը դժվարանում է կազմակերպել գյուղ. մթերքների արտադրությունը: Հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Կարտոֆիլի եւ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությունը ցածր բերքատվության պատճառով քիչ է կատարվում, այնքան որ հազիվ բավարարում է համայնքի բնակիչների սեփական պահանջարկը: Ցորենի արտադրությունն էլ ցածր բերքատվության տոկոս ունի՝ 1հա-ից 2-3 տոննա, եթե բնության քմահաճույքն էլ հաշվենք, գյուղացին կորցնում է այդ սակավ բերքի 40-50%-ը:
Գյուղը չունի միջնակարգ դպրոց դեռևս 1973-73թթ.: Գյուղն ունի 1992-1993թ.թ. կառուցված բուժկետ:
1948-ին բնակչության մի մասը տեղափոխվել է Հոկտեմբերյանի շրջան, Կիրովական, Ստեփանավան:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կաևորվում են խմելու ջրի ներքին ցանցի կառուցումը, համայնքի գազաֆիկացումը, համայնքային կենտրոնի կառուցումը, ներհամայնքային ճանապարհների վերանորոգումը, ոռոգման համակարգի կառուցումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-18 14:35:30