Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Հաղպատ

Մակերես` 15.28 կմ2

Բնակչություն` 767

Հաղպատ գյուղը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան տարածքում` Լոռվա մարզում:
Գյուղի անունը եղել է Հաղբատ, հետագայում ընդհանրական է դարձել Հաղպատ ձևը: Հաղբատ անունը կազմված է Հաղբ և ատ արմատներից: Հաղբ նշանակում է որոգայթ, թակարդ, իսկ ատ` ատել բառի բառարմատն է: Ստացվում է` ատում եմ որոգայթը, ծուղակը, թակարդը: Այս անունը վանքին տվել են Բյուզանդիայի Ռոմանոս կայսրից հալածված կրոնավորները:
Հաղպատը որպես բնակավայր թվագրվում է մոտավորապես մթա 8-7-րդ դարերից:
Միջնադարում Հաղպատը անվանվել է նաև մայրաքաղաք, բայց ոչ թե մարդաշատ կամ քաղաքական տեսակետից, այլ որպես հոգևոր մեծ կենտրոն: Վանքն ունեցել է 500 հոգևորական: 1820-28 թթ Եփրեմ կաթողիկոսի օրոք Մայր Աթոռ Էջմիածնից տեղափոխվել է Հաղպատ:
Հաղպատն աշխարհին հայտնի է իր պատմաճարտարապետական կառույցներով` Հաղպատավանքով, որը եզակի կառույց է և գրանցված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի ցուցակի մեջ: Հաղպատավանքը հիմնադրվել է 976 թ. Բագրատունյաց Աշոտ ողորմածի կնոջ` Խոսրովանուշ թագուհու միջոցներով:
Հաղպատը ծովի մակերևույթից բարձր է 950 մետր: Կլիման միապաղաղ է, ամռանը շոգ չէ, իսկ ձմռանը` առանց սառնամանիքի, օդն ու ջուրն էլ շատ առողջարար են:
Արևմտյան կողմից գյուղը երիզված է անդնդախոր ձորերով, իսկ արևելյան կողմից շրջափակված է Սուրբլիս և Տերունական սարերով, որոնք բերդ են հանդիսացել ասպատակողների համար:
Հաղպատը բազմաթիվ անգամ է ենթարկվել արհավիրքների, բազմաթիվ անգամ ամայացել է, դատարկվել, բայց նորից է բնակեցվել, վերականգնվել:
Ներկայիս հաղպատցիների նախնիները Արցախի Խաչեն գավառից են:
Գյուղն ունի 270 ծուխ, 767 բնակիչ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-16 17:06:18