Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Կուրթան

Բնակչություն` 2252

Տնային տնտեսությունների թիվը` 461
Գյուղը գտնվում է Ստեփանավան քաղաքից 18կմ հարավ-արևելք, հեռավորությունը մարզկենտրոնից 36կմ: Հիմնադրվել է 1730-1740-ական թվականներին: Գյուղում և շրջակայքում պահպանվել են՝ եկեղեցի, Հնավանք համալիրը (X-XIVդդ), խաչքարեր, մատուռներ, կամուրջներ եւ այլ շինության մնացորդներ:
Գյուղում գտնվում է թաղածածկ դահլիճի հորինվածքով Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 6-րդ դարում: Կիսաշրջանաձև հատակագծով և պայտաձև կամարով բմի աբսիդով վերջավորվող ուղղանկյուն աղոթասրահին հվ-արլ-ից կից է խաչվող թաղերով ծածկված քառակուսի ավանդատունը: Աստիճանաձև որմնախարսխի վրա բարձրացող հուշարձանը կառուցված է մաքուր տաշված բազալտից: Արևելյան և արևմտյան ճակատները ավարտվում են ճակտոններով: Արևմտյան պատին կա IV-V դդ. հայկական հուշարձաններին բնորոշ զույգ լուսամուտ: Ինքնատիպ է ճակտոնի հորիզոնական քիվի և լուսամուտի պարակալի զուգակցումը (քիվի կամարիկներով քանդակազարդ գոտին կիսաշրջանաձև անցնում է լուսամուտի վերևով): Կուրթանի եկեղեցին այն սակավաթիվ հուշարձաններից է, որտեղ բացահայտ երևում է անցումը Հայաստանի IV-V դդ. ճարտարապետական ձևերից դեպի VII դ. դասական ձևերը:
Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 981-1350 մ բարձրության վրա: Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով: Հաճախակի են չորային, երաշտի տարիները, որից շատ է տուժում գյուղատնտեսությամբ զբաղվող կուրթանցին:
Ոռոգման ջուր չունենալու պատճառով համայնքը դժվարանում է կազմակերպել գյուղ. մթերքների արտադրությունը: Հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, կարտոֆիլի, կաղամբի եւ այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ, անասնապահությամբ:
Ունի միջնակարգ դպրոց, կառուցված 1985թ., վերանորոգված, մշակույթի տուն, գրադարան, թանգարան, բուժամբուլատորիա:
Համայքում գործում են 3 վերամշակող ձեռնարկություններ և 1 հիդրո էլելտրակայան, որոնցում զբաղվաշ են 41 մարդ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կաևորվում են խմեկու ջրի ջրամբարի, ներքին ցանցի, կոյուղու վերանորոգումը, ոռոգման համակարգի վերականգնումը, ներհամայնքային ճանապարհների վերանորոգումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-19 17:48:20