Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Կարմիր Աղեկ

Մակերես` 4.02 կմ2

Բնակչություն` 160

Կարմիր Աղեկի (արեւմտահայերեն՝ լավ) գյուղը վերաբնակեցվել է 1924թ.։ Սակայն գյուղն ավելի հին է, քան ենթադրվում է։ Դրա վկայությունն են համայնքի տարածքում գտնվող VI-VIIդդ բազմաթիվ գերեզմանները:
Գյուղը գտնվում է մարզի վարչական տարածքի հյուսիս-արեւմտյան մասում, որի ընդհանուր տարածքը կազմում է 4.02 հա, մարզկենտրոնից՝ Վանաձորից, 63 կմ հեռավորության վրա։ Մոտակա երկթուղին գտնվում է Ալավերդի քաղաքում, համայնքից 26 կմ հեռավորության վրա։
Համայնքի մշակելի հողերը գտնվում են թեք հարթությունների՝ թույլ թեք եւ միջին թեք լանջերի վրա։
Համայնքն ունի լեռնատափաստանային գոտուն բնորոշ կլիմա։ Տեղումների միջին քանակը կազմում է 550 մմ, որը տարվա տարբեր եղանակներին եւ ամիսներին բաշխվում է անհավասարաչափ։
Օդի տարեկան կիջին ջերմաստիճանը կազմում է +6 աստիճան, հուլիս-օգոստոս ամիսներին՝ 20 աստիճան, բացարձակ նվազագույնը հասնում է -20 աստիճանի, իսկ բացարձակ առավելագույնը՝ +34 աստիճան։ Գարնանային վերջին ցրտահարությունները լինում են ապրիլ ամսվա վերջին տասնօրյակին, իսկ աշնանային ցրտահարությունները՝
սեպտեմբերի կեսերին։ Համայնքի տարածքում բնական բուսական ծածկույթը բաղկացած է հացազգատարածքներից, թիթեռածաղկավոր բույսերից, թփուտներից եւ անտառային բույսերից։
Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում է դաշտավարությամբ, ցանվում է հացահատիկ՝ 55 հա, կարտոֆիլ՝ 60 հա։ Բացի դրանցից զբաղվում են նաեւ անասնապահությամբ՝ համայնքն ունի 200 գլուխ խոշոր, 100 գլուխ մանր եղջերավոր անասուններ, 100 գլուխ խոզեր։
Անասնապահության զարգացման համար նպաստավոր պայմաններ չկան։ Համայնքն ունի գրադարան՝ 4900 անուն գիրք։ Գրադարանի շենքը գտնվում է բավարար վիճակում, այն տեղաբաշխված է գյուղապետարանի շենքում։
Համայնքում կա ֆուտբոլի դաշտ, որտեղ կազմակերպվում են ֆուտբոլային պարապմունքներ, գնվել է համապատասխան համազգեստ, գնդակներ, կազմակերպվում են ֆուտբոլի միջհամայնքային խաղեր, վոլեյբոլի խաղեր, սեղանի թենիսի մրցումներ£
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-25 16:05:42