Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ծաղկաբեր

Մակերես` 35,02կմ2

Բնակչություն` 1407

Գյուղը հիմնվել է 1827-28թթ.: Բնակչությունը ներգաղթել է Մշո գավառից: Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1750մ բարձրության վրա, իսկ հողատարածքների գրեթե 60%-ից ավելին 2000մ բարձրության վրա: Կլիման ձմռանը ցրտաշուչ է, ամռանը՝ շոգ: Հաճախակի են չորային, երաշտի տարիները, որից շատ է տուժում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացին: Գարնան վերջին ցրտահարությունները լինում են մինչև հունիսի 20-ը: Ոռոգման ջուր չունենալու պատճառով համայնքը դժվարանում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների արտադրությունը: Հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, առվույտի, կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ և անասնապահությամբ: Գյուղն ունի միջնակարգ դպրոց /կառուցվել է 2001թ-ին/, որտեղ սովորում է 168 աշակերտ: Համայնքն չունի համայնքային կենտրոն (գյուղապետարանը, գրադարանը գործում են մանկապարտեզի շենքում), բուժ. կետ, որը վերանորոգման կարիք ունի, գործում է ժամանակավոր շինությունում: Վանաձոր-Գյումրի մայրուղուց մինչև գյուղ տանող ճանապարհը հիմնանորոգման կարիք ունի: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-23 17:49:00