Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Լեջան

Մակերես` 16,59կմ2

Բնակչություն` 826

Տնային տնտեսությունների թիվը` 270։
Գյուղը կազմավորվել է մոտավորապես 1850-ական թվականներին: Այն գտնվում է ծովի մակարդակից 1460 մ բարձրության վրա: Հեռավորությունը Ստեփանավան քաղաքից 7 կմ, մարզկենտրոնից 43 կմ: Գյուղի հյուսիսային կողմում սարեր են, արոտավայրեր, արեւելյան կողմում մոտ 40 մ խորությամբ ձորն է և անտառը, հարավային և արևմտյան կողմերում վարելահողերն են:
Գյուղի կլիման վերջին տարիներին խիստ փոփոխվել է: Նախկին ձյունառատ ձմռան փոխարեն ներկայումս շատ քիչ ձյուն է տեղում, գարունը ցուրտ է, ամառը՝ զով, իսկ աշունը տաք եւ անձրևային: Հաճախակի են կարկտային, երաշտի տարիները, որոնք մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը:
Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ: Հիմնականում համայնքում արտադրվում են ցորեն, կարտոֆիլ, կերի արմատապտուղ, բանջարա-բոստանային կուլտուրաների (վերջինս սեփական սպառման համար), միս, կաթ, մեղր, բուրդ և ձու (սեփական սպառման համար): Երաշտի եւ կարկուտի, վատ որակի, հնացած սերմացուների և սպառման շուկայի բացակայության պատճառներով գյուղացին կորցնում է բերքի 40-60%-ը: Երաշտի տարիներին խոտի և խտացված կերի անբավարարվածության պատճառով դժվարանում է անասունների մսուրային շրջանի կազմակերպումը, որը հանգեցնում է անասունների հարկադրված մորթի:
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, ուր սովորում են 79 աշակերտ, գրադարան, մանկապարտեզ:
Համայնքն ունի 5-րդ դարում կառուցված եւ 19-րդ դարում վերակառուցված եկեղեցի։
Գյուղում գործում է մեկ բժշկական ամբուլատորիա, որը գտնվում է վարչական շենքում:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կաևորվում են ճանապարհների վերանորոգում, դպրոցի շենքի վարակառուցում, սպորտդահլիճի կառուցում, մշակույթի տան կառուցում, խմելու ջրի ներհամայնքային ցանցի վերանորոգում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-19 17:48:20