Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Գեղասար

Մակերես` 10.04 կմ2

Բնակչություն` 924

Գյուղը (նախկինում՝ Թափանլի) հիմնադրվել է 1926-27թթ.՝ Բասենից, Ղարսից, Անատոլիայից գաղթած հայերի կողմից: Այն գտնվում է ծովի մակերևույթից 1660մ բարձրության վրա, Փամբակ գետի աջ ափին: Հարավից շրջափակված է լեռներով, որոնց գագաթն է պսակում «Սուրբ Աստվածածինը»՝ բնության անձեռակերտ կոթողը, որի գեղեցկության շնորհիվ էլ գյուղը 1978 թվականին վերանվանվել է Գեղասար:
Գյուղը հիմնովին ավերվեց 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժից, որին զոհ գնացին 140 գեղասարցիներ: Գյուղի կենտրոնում տեղադրված է երկրաշարժի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողը՝ կառուցված գեղասարցի բարեգործ Մ.Հովհաննիսյանի ֆինանսական աջակցությամբ:
Գյուղի հյուսիսային կողմից անցնում են Գյումրի-Վանաձոր խճուղին եւ երկաթուղու գիծը, որոնց միջոցով ապահովվում է գյուղի տրանսպորտային կապը:
Համայնքը հիմնականում զբաղվում է կարտոֆիլի, հացաբույսերի, բանջարա-բոստանային կուլտուրաների եւ խոտաբույսերի մշակությամբ: Բնակլիմայական անբարենպաստ պայմանների պատճառով գյուղատնտեսությունը տուժում է երաշտից և հաճախակի տեղացող կարկուտից:
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, ուր սովորում է 92 աշակերտ: Դպրոցի նորակառույց շենքը հարմարավետ է: Համայնքը չունի համայնքային կենտրոնի շենք: Գյուղապետարանը, գրադարանը, բուժ.կետը գործում են ժամանակավոր շինություններում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-23 16:47:09