Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Գարգառ

Մակերես` 14,58կմ2

Բնակչություն` 1349

Տնային տնտեսությունների թիվը` 465։
Գարգառ (Հեր-հեր անվան ռուսերեն տարբերակով) կազմավորվել է 1795թ.-ին: Այն ավելի հին է, քան ենթադրվում է:
Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1400-1500մ բարձրության վրա: Հեռավորությունը նախկին շրջկենտրոնից` Ստեփանավան քաղաքից 10կմ, մարզկենտրոնից 26կմ:
Գյուղի աշխարհագրական դիրքը շատ նպաստավոր է, թե հաղորդակցման տեսակետից, քանի որ նրա միջով է անցնում հանրապետական նշանակության Երևան-Թբիլիսի մայրուղին, թե բնակլիմայական տեսակետից:
Գյուղը շրջապատված է բարձրաբարձր սարերով, թավուտ անտառներով, որոնց հաշվին ապահովված է մոտ 50%-ով խմելու ջրով (ջրագիծ չլինելու պատճառով է, որ 100%-ով չի ապահովված):
Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով: Տեղումները երբեմն չափից ավելի են լինում, որից տուժում է գյուղացին՝ չկարողանալով աշխատանքները ժամանակին կազմակերպել:
Համայնքի հողերն անջրդի են: Հիմնականում զբաղվում են ցորենի, կարտոֆիլի, բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ: Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու, մեղր:
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, որը նախկին մանկապարտեզի վերակառուցված շենքն է: Այն չի համապատասխանում դպրոցի պահանջներին: Դպրոցը երկհերթ է, ուր սովորում է 217 աշակերտ: Անմխիթար վիճակում է դպրոցի խմելու ջրի ցանցը, որն անհապաղ վերանորոգման կարիք ունի:
Համայնքն ունի մշակույթի տուն, որի վերանորոգման աշխատանքները ավարտվում են:
Գյուղում գործում է մեկ առողջության առաջնային պահպանման կենտրոն, որը գտնվում է գերմանացիների Կարմիր Խաչ-ի կողմից 1990-91թ.թ. կառուցված հարմարավետ շենքում:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կաևորվում են մանկապարտեզի կառուցումը, ոռոգման համակարգի անցկացումը, գյուղատնտեսության և գյուղարտադրության զարգացումը, այգեգործության հիմնումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-19 17:48:20