Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

 

 

Բազում

Մակերես` 35.18կմ2

Բնակչություն` 965

Բազում գյուղը վերաբնակեցվել է 1860 թվականին և կոչվել է Բզովդալ: Բազում գյուղը հին բնակատեղի է: Այդ է վկայում Ք.ա. II հազարամյակի  <<Բերդատեղ>> կոչվող ամրոցը, Ք.ա. II- I հազարամյակի բնակատեղին և XII դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Բնակավայրում առկա են նաև XIII-XV դարերի խաչքարեր: Բնակավայրը նախկինում անվանվել է Բեզոբդալ, Բեզովդալ, Բզոբդալ, Բզովդան, Բզովդալ: Բազում անվանվել է 1978թվականի հունվարի 25-ին ՀԽՍՀ գերագույն խորհրդի թիվ 180 հրամանագրով:

Բազում գյուղը գտնվում է Բազումի լեռնաշղթայի փեշին, Վանաձոր-Ստեփանավան մայրուղու 5-րդ կմ-ի, ծովի մակերևույթից 1550մ բարձրության վրա: Հյուսիսից գյուղը շրջապատում է Բազումի լեռնաշղթան, որի ամենաբարձր գագաթը Ուրսասարն է, իր 2922մ բարձրությամբ և ծածկված է ալպյան մարգագետիններով: Լեռնաշղթայի Պուշկինի լեռնանցքով (նախկինում անվանվում էր՝ Դվալ), անցնող խճուղին Փամբակի գետահովիտը կապում է Լոռու դաշտի հետ, Պուշկինի լեռնանցքի թունելով, որի երկարությունը 1830մ է. Գուգարքի տարածաշրջանը կապում է Ստեփանավանի տարածաշրջանի հետ:

Գյուղը հյուսիս-արևմուտքում սահմանակից է Ազնվաձոր գյուղին, հյուսիս-արևելքում Վանաձոր քաղաքին: Վանաձոր-Ստեփանավան մայրուղին անցնելով գյուղի կենտրոնով այն բաժանում է երկու մասի: Գյուղի կենտրոնով է հոսում Բազումթառ գետակը:

 Հիմնականում լեռնային է, սակավահող, կլիման խիստ փոփոխական է եւ զերծ չի մնում կարկուտներից, սելավներից, հաճախակի են երաշտի տարիները, որը մեծ վնաս է հասցնում գյուղատնտեսական մթերքների արտադրությանը: Գյուղի միջով հոսող «Չալարի» գետը, որը սկիզբ է առնում Պուշկինյան լեռնանցքից, ոռոգում է գյուղի ցանքատարածությունների մոտ 40%-ը:
Գյուղը մեծամասամբ զբաղվում է հողագործությամբ եւ անասնապահությամբ: Ոռոգման ջուր չունենալու պատճառով համայնքը դժվարանում է կազմակերպել գյուղ. մթերքների արտադրությունը: Հիմնականում զբաղվում են, կարտոֆիլի, կաղամբի եւ այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ:
Գյուղն ունի նորակառույց (2001թ.) միջնակարգ դպրոց, ուր սովորում է 166 աշակերտ: Համայնքի մշակույթի տունը եւ բուժ-կետը գործում են տնակային պայմաններում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-09-20 09:51:29