Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Արևաշող

Մակերես` 23.68 կմ2

Բնակչություն` 2799

Գյուղը գտնվում է Սպիտակ քաղաքից 1կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից 20կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Չիգդամալ անվանումը, մտել է Երեւանի նահանգի Ալեքսանդրապոլ գավառի մեջ:
Արևաշող է վերանվանվել 1978 թ-ին: Գյուղը տեղադրված է Փամբակ գետի հովտում` ծովի մակարդակից 1730մ բարձրության վրա: Գյուղը խիստ տուժել է 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից:
Կլիման բարեխառն լեռնային է, տևական ու ցուրտ ձմեռներով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Տարեկան մթնոլորտային տեղումների միջին թիվը կազմում է 600-700մմ: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում:
Գյուղն ունի 19-րդ դարում կառուցված եկեղեցի: Արևաշողի շրջակայքում կան երկու գյուղերի և «Ճշմարտանց ձոր» կոչված վայրում բերդի ավերակներ:
Բնակչության նախնիների մի մասն այստեղ է տեղափոխվել 1828-1829 թ.թ., Պարսկահայստանից Մակու քաղաքից: 1906 թվականին գյուղն ունեցել է 987, 1970 թ.-ին` 2375, 1979 թ.-ին` 2503 բնակիչ: Ունի նորակառույց դպրոց, 306 աշակերտով: Գյուղապետարանը, գրադարանը, բուժկետը, կապի հանգույցը գործում են ժամանակավոր շինություններում: Կառուցման ավարտական փուլում է մանկապարտեզի նոր շենքը:
Գյուղացին հիմնականում զբաղվում է երկրագործությամբ: Զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, կեռաս), մշակում են բանջարաբոստանային կուլտուրաներ: Նախկինում մեծ մակերես էին զբաղեցնում շաքարի ճակնդեղի ցանքատարածությունները, որոնք վերամշակվում էին Սպիտակի շաքարի գործարանում: Երկրաշարժից գործարանը հիմնովին ավերվել է, ցանքատարածությունները զգալի կրճատվեցին: Զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծութմյամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են համայնքային կենտրոնի շենքի կառուցումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքների իրացումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-18 14:35:30