Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Արջուտ

Մակերես` 26.95 կմ2

Բնակչություն` 1433

Համայնք Գուգարքի տարածաշրջանում, Վանաձոր քաղաքից 17կմ հեռավորության վրա: Համայնքի վարչակն տարածքի մեջ մտնում է Արջուտ համայնքը և նրան կից  Արջուտ կայարան բնակավայրը: Վերջինս ստեղծվել է որպես երկաթուղային կայանին կից ավան եւ համանուն գյուղից հեռու է 1-2կմ: Նախկինում ունեցել է Արչուտ, Արջիտի անվանումները: Ընկած է Վանաձոր-Սպիտակ ավտոմայրուղուց աջ:

    Գյուղը տեղադրված է Փամբակի գոգավորությունում, բլրպատ, մեղմաթեք լեռնալանջի վրա` ծովի մակարդակից 1400-1600մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, տևական , ցուրտ ձմեռներով: Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ:Տարեկան թափվում են 600-700մմ մթնոլորտային տեղումներ: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում: Ունի ածխաթթվային հանքային աղբյուրներ եւ տուֆի պաշարներ:

    1897 թ-ին համայնքն ունեցել է 574, 1926 թ-ին` 823, 1939 թ-ին` 1106, 1970 թ-ին` 2045 բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2011 թ-ին համայնքի բնակչությունը կազմել է 1128 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 48%, կանայք` 52%: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:

    Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (170հա), կան պտղատու այգիներ (6հա): Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես արոտավայրեր, խոտհարքեր, վարելահողեր` կազմելով համապատասխանաբար 780, 73, 77 հեկտար: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծութմյամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-21 15:59:42