Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Անտառամուտ

Մակերես` 5.49կմ2

Բնակչություն` 299

 Գյուղ Վանաձորի տարածաշրջանում, Վանաձոր քաղաքից 27կմ հեռավորության վրա: Գյուղը հիմնադրվել է 1870 թ-ին: Նախկինում մտել է Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մեջ եւ ունեցել է Քոլագերան, Քոլագիրան անվանումները: Անտառամուտ է վերանվանվել 1948 թ-ին:
Գյուղը տեղադրված է ծովի մակարդակից 1300մ բարձրության վրա: Ունի աղբյուրներ, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր: Կլիման բարեխառն լեռնային է, տևական , ցուրտ ձմեռներով: Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Տարեկան թափվում են 600-700մմ մթնոլորտային տեղումներ: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում: Գյուղի մոտակայքում կան նաեւ գորշ ածխի երեւակումներ, որոնք չունեն արդյունաբերական նշանակություն:
Գյուղի շրջակայքում` հանդամասերում կան ավերակ գյուղառեղիներ, հին բերդի մնացորդներ: Ունի կիսավեր եկեղեցի:
1886 թ-ին գյուղն ունեցել է 223, 1914 թ-ին` 470, 1926 թ-ին` 539, 1939 թ-ին` 637, 1959 թ-ին` 641, 1979 թ-ին` 407 բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքի բնակչությունը կազմել է 322 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք` 53%: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (110հա), խոտհարքեր (55հա): Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 22 և 218 հեկտար: Գյուղի մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, սալոր), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ: Զբաղվում են նաեւ խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքների իրացումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-23 16:47:09