Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ամրակից

Մակերես` 12.148կմ2

Բնակչություն` 530

Տնային տնտեսությունների թիվը` 214
Գյուղ Ստեփանավանի տարածաշրջանում, Ստեփանավան քաղաքից 4կմ արեւելք, մարզկենտրոնից գտնվում է 30կմ հեռավորության վրա: Գյուղը հիմնադրվել է 1840-ական թթ պատմական Ամրակ (Ամրակից) գյուղի տեղում: Նախկինում ունեցել է Կիրովո, Նիկոլաեւկա, Նովոնիկոլաեւկա անվանումները: Ամրակից է վերանվանվել 1991 թ-ին:
Գյուղը տեղադրված է Ձորագետի աջափնյակում, Բազումի լեռնաշղթայի հյուսիսահայաց լանջին, բլրապատ հարթավայրում` ծովի մակարդակից 1380մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով: Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Տարեկան թափվում են 600-700մմ մթնոլորտային տեղումներ: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում: Շրջակայքում կան անտառներ:
Գյուղում կա քարաշեն եկեղեցի:
1873 թ-ին ունեցել է 289, 1897 թ-ին` 413, 1939 թ-ին` 611, 1959 թ-ին` 589, 1970 թ-ին` 520, 1979 թ-ին` 495 հայ եւ ռուս բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2011 թ-ին համայնքի բնակչությունը կազմել է 530 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 48%, կանայք` 52%: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, մանկապարտեզ, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (428հա), խոտհարք (137հա): Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 46 և 371 հեկտար: Գյուղի մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, կեռաս), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ, կարտոֆիլ: Զբաղվում են նաեւ խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքում գործում են 1 վերամշակող և 1 էլեկտրաէներգիա արտադրող ձեռնարկություններ, որոնցում զբաղվածների թիվը կազմում է 9 մարդ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կաևորվում են մշակույթի տան կառուցումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, ներհամայնքային ճանապարհների վերանորոգումը
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-25 16:05:42